ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ընկերության մասին

Իր գործունեության ընթացքում «Վոլտեն» ընկերությունը հաստատվել է որպես էներգետիկայի ոլորտի գրագետ և հուսալի գործընկեր։

«Վոլտեն Արմենիա»

«Վոլտեն Արմենիա»-ն մտնում է «Վոլտեն Գրուպ Ուկրաինա»-ի կազմի մեջ։ Իր գործունեության ընթացքում «Վոլտեն»-ը հաստատվել է որպես էներգետիկայի ոլորտի գրագետ և հուսալի գործընկեր։ Մատակարարվող արտադրանքի որակը կասկածից վեր է։ Ունենալով սեփական արտադրություն և համագործակցելով ոչ միայն Ուկրաինայի, այլև ԱՊՀ երկրների ամենահայտնի արտադրողների հետ՝ մենք կօգնենք Ձեզ հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր։ Ընկերության գլխավոր առավելություններից մեկը, որը մեր հաճախորդներն ամենից շատ են գնահատում, անփոփոխ բարձրակարգ սպասարկումն է և պահեստում առկա պատրաստի էլեկտրատեխնիկական արտադրանքի հսկայական տեսականին։ Ուստի միայն մեր ընկերությունը կարող է հնարավորինս սեղմ ժամկետներում մատակարարել Ձեզ որակյալ կոմպլեկտավորող մասեր ԷՀԳ-ի և ենթակայանների համար։ Հայտնի արտադրողների հետ դիլերային համաձայնագրերը, ինչպես նաև սեփական արտադրությունը թույլ են տալիս առաջարկել Ձեզ բարձրորակ էլեկտրատեխնիկական արտադրանք ամենաշահավետ գներով՝ առանց որակի կորստի և մատակարարման ժամկետների ուշացման։ Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր ցանկացած հարցին և կօգնեն գտնել Ձեզ համար ամենաշահավետ լուծումը։ Այսպիսով, եթե Դուք գնահատում եք Ձեր ժամանակը, ցանկանում եք համագործակցել միայն լավագույնների հետ և ձեռք բերել բացառապես որակյալ ու հավաստագրված էլեկտրատեխնիկական արտադրանք, ապա «Վոլտեն»-ը հենց այն է, ինչ Ձեզ պետք է։

Հիմնական ուղղությունները՝ «Վոլտեն» ՍՊԸ-ն արտադրում է ճենապակյա մեկուսիչներ, արմատուր և մետաղական կոնստրուկցիաներ էլեկտրահաղորդման գծերի համար, ինչպես նաև բարձրավոլտ անջատիչներ և հաղորդաձողերի հենարաններ։ Մեր արտադրությունը հավաստագրված է ISO 9001 որակի ստանդարտներին համապատասխան։ Ձեզ համար արտադրում ենք հետևյալ տեսակի արտադրանք՝

1) Մեկուսիչներ՝ ձողային (ՇՖ-10, ՇՖ-20), հենարանային (ԻՕ, ԻՕՌ), անցումային (ԻՊ, ԻՊՈՒ, ԻՊՏ);

2) Գծային արմատուր՝ կոնտակտային, կցորդիչ, միացնող, պաշտպանիչ, պահող;

3) Մետաղական կոնստրուկցիաներ՝ տրավերսներ (ՏՄ, ՏՆ), երկարացուցիչներ (ՏՍ), վերադիրներ և գլխիկներ, սեղմակներ և այլն;

4) Հաղորդաձողերի հենարաններ՝ ճենապակյա մեկուսիչների հիման վրա (ՇՕ), պոլիմերային մեկուսիչների հիման վրա (ՇՕՊ);

5) Բարձրավոլտ անջատիչներ։

Իրականացնում ենք նաև ապակյա (ՊՍ, ՊՍԴ, ՊՍՎ) և պոլիմերային (ԻՕՍԿ, ԼԿ, ԻՊՊ) մեկուսիչների, գերլարման սահմանափակիչների (ՕՊՆ), պարպիչների (ՌՎՕ) մատակարարում։ Իրականացնում ենք նաև SICAME ընկերության արտադրության ՍԻՊ 0,4 կՎ և ՎԼԶ 6-35 կՎ արմատուրի մատակարարում։

Գլխավոր տնօրեն՝ Նիկոլայ Գուրջինյան

Նիկոլայ Գուրջինյանը՝ «Վոլտեն Արմենիայի» գլխավոր տնօրենը, իր կարիերան սկսել է «Վոլտեն Ուկրաինայում» 2011 թվականից՝ վաճառքի պետի տեղակալի պաշտոնից, և հասել է Ուկրաինայում արտաքին տնտեսական զարգացման գծով գլխավոր տնօրենի պաշտոնին։ 2016 թվականից Նիկոլայ Գուրջինյանը «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, որի գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում։

«Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի բոլոր աշխատակիցների ջանասեր աշխատանքի շնորհիվ մենք առաջատարն ենք Հայաստանում էլեկտրասարքավորումների մատակարարման ոլորտում։